Ռազմական 

Ռուսաստանի ԶՈւ ԳԽ պետը մեկնել է Թուրքիա բանակցություններ վարելու համար

analitik.am

Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ նշելով, որ Գերասիմովը պատրաստվում է Անկարայում բանակցություններ ունենալ իր թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ:

ՌԴ ԶՈւ ԳԽ պետին Թուրքիայում դիմավորել է հենց Աքարը, ում ուղղեկցությամբ ել Գերասիմովը գնացել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբ, որտեղ էլ անց են կացվելու բանակցությունները:

Ինչ վերաբերում է բանակցությունների առարկային, ապա քննարկման կիզակետում լինելու է Սիրիայի հարցը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը:

Նույն շարքից