Մշակույթ 

Դմիտրի Խվորաստովսկին քիմիոթերապիայի ևս մեկ կուրս պետք է ընդունի

analitik.am

Ռուս հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորաստովսկին հայտնել է, որ այս անգամ ստիպված է հրաժարվել Վիեննայի պետական օպերայի բեմում ելույթ ունենալուց, սակայն խոսք է տվել չեղյալ չհամարել Գերմանիայում կայանալիք հյուրախաղերը:

Քաղցկեղի դեմ պայքարող երգիչը նշել է, որ քիմիոթերապիայի ևս մեկ կուրս պետք է ընդունի. «Ես լավատեսորեն եմ տրամադրված և պատրաստվում եմ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին: Շնորհակալ եմ բարեմաղթանքների և ջերմության համար»,-ասել է նա:

Նույն շարքից