«Ռուսաստան ուղղաթիռներ» հոլդինգը և Silk Way Helicopter Services ընկերությունը պայմանագիր են ստորագրել Ադրբեջանում Մի-8/17 ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կենտրոն ստեղծելու համար: Այս մասին հայտնել է հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը:
Ադրբեջանական կողմից պայմանագրի տակ ստորագրել է Silk Way Helicopter Services-ի ղեկավարը:
Չեչիկովը նաև հավելել է, որ կողմերը պայմանավորվել են հետագայում համագործակցություն էլ ավելի խորացնելու մասով: