Ռազմական 

Թուրքական Ինջիրլիկում գերմանական կործանիչների թռիչքները դադարեցվել են

analitik.am

Բունդեսվերը որոշում է կայացրել դադարեցնել թուրքական Ինջիրլիկի ռազմաբազայում գտնվող իր բոլոր 6 կործանիչների թռիչքները, հայտնում է Handelsblatt թերթը:

Պարբերականը գրում է, թե հոկտեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ գերմանական «Տորնադո» կործանիչների դետալներից մեկի հետ կապված խնդիր կա, ինչից հետո էլ որոշվել է ժամանակավորապես դադարեցնել թռիչքները՝ չվտանգելով օդաչուների կյանքը:

Ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, հայտարարվել էր «Տորնադո»-ների մոտ մեկ այլ խնդրի մասին: Խոսքը վերաբերում է օդաչուների խցիկում լուսավորությանը, այն չափազանց ուժեղ է եղել:

Նույն շարքից