Ռազմական 

Ռուսաստանը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ. Գոնչարով

analitik.am

Ռուսաստանը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցութունը Հայաստանի հետ և Երևանում  ArmHiTec-2016 ցուցահանդեսում ներկայացնելու է ռուսական ռազմական տեխնիկայի լավագույն նմուշները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Ростех» և «Рособоронэкспорт» պետական կորպորացիաների պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը:

Նրա խոսքերով, սա լավ առիթ է ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկան ցուցադրելու, արտասահմանցի գործընկերների ցանկն ընդլայնելու և Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու համար:

Նույն շարքից