Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևան է ժամանել նաև ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների Խորհրդի, Պաշտպանության նախարարների Խորհրդի և ԱԱԽ քարտուղարների Կոմիտեյի համատեղ նիստին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքերով, նիստի ժամանակ քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում է համատեղ զինվորական կադրեր պատրաստելու համակարգը զարգացնելուն և այլն:
Նախատեսվում է նաև հաստատել 2017 թվականի միջոցառումների պլանը: