Առողջապահություն 

Ծրագրեր` ուղղված մոր և մանկան առողջության պահպանմանը

analitik.am

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչները  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ  ներկայացրել են իրենց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։

Տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշել է, որ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը առողջապահության նախարարության հետ  երկար տարիներ համագործակցում է  հիմնականում մոր և մանկան առողջության պահպանման, ծառայությունների մատչելիության ապահովման և որակի  բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակներում։ Այդ փոխհամագործակցությունը վերջերս ամրագրվել է երկամյա նոր Հուշագրով։

Վաղ մակական զարգացման ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը հավելել է, որ կազմակերպությունը, բացի մայրաքաղաքից, վաղ մանկության շրջանում երեխաների առողջության պահպանման խնդիրների հաղթահարմանը, նրանց զարգացման խթանմանն ուղղված ծրագրերն իրականացնում է հանրապետության 6 մարզում, ինչը հնարավորություն է տալիս նախարարության քաղաքականությունն ու համատեղ իրականացվող ծրագրերը հասցնել համայնքներ։

Կարևորելով մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի արդյունավետությունը` Լևոն Ալթունյանն առաջարկել է համագործակցությունը դարձնել առավել թիրախային` առաջնահերթությունը տալով գերակա ուղղություններին։

Նույն շարքից