Ռազմական 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Նույն շարքից