Ռուսական և սիրիականն օդուժերը դադարեցնում են հարվածները Հալիպում, որպեսզի հոկտեմբերի 20-ին հումանիտար դադար հաստատվի սիրիական այդ քաղաքում: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ օդային հարվածները դադարեցվել են այսօր ժամը 11:00-ից սկսած:
Երեկ ՌԴ ԶՈւ ԳԽ օպերատիվ շտաբի պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ին ժամը 08:00-16:00 Հալեպում հումանիտար դադար է հայտարարվելու: