Ռազմական 

Մեկնարկել են երիտասարդ սպաների տասնօրյա հավաքներ

analitik.am

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 17-ին մեկնարկել են գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում ծառայության նշանակված երիտասարդ սպաների հետ անցկացվող հրամանատարական հավաքները:

Տասնօրյա հավաքների շրջանակում նախատեսված տեսական և գործնական պարապմունքերն ու դասընթացները կնպաստեն զորքերի ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, ենթակա ստորաբաժանումների մարտական և մարտավարական խնդիրների առանձնահատկությունների, զինծառայողների գաղափարադաստիարակչական և իրավական պատրաստության վերաբերյալ երիտասարդ սպաների գիտելիքների ու հմտությունների ամրապնդմանը, թույլ կտան բացահայտել նորանշանակ սպաների հրամանատարական ու մասնագիտական կարողությունները:

Նույն շարքից