Ռազմական 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:

Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները:

Նույն շարքից