Գիտություն 

Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն.

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26

«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28

«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29

«Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի  ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

Նույն շարքից