Մշակույթ 

Հոբելյանական երեկո` նվիրված Հ. Հովեյանի ծննդյան 60-ամյակին և հեղինակի «Նոյեմբերի ավերակները» ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը

analitik.am

Ս. թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բանաստեղծ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո և հեղինակի վերջերս հրատարակված «Նոյեմբերի ավերակները» /«Руины ноября»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը: Գրքում զետեղված են Հ. Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ», «Անժամանակություն» ժողովածուներից` բանաստեղծություններ և անտիպ ստեղծագործություններ:
Հոբելյանական հանդիսությունը կվարի ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը: Կներկայացվի Հ. Հովեյանի բանաստեղծությունների «Նոյեմբերի ավերակները» /«Руины ноября»/ ռուսերեն ժողովածուն: Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի բանաստեղծություններից` ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ: Հեղինակի անցած ուղու մասին կխոսեն գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի գործիչներ: Երեկոյի ընթացքում կցուցադրվեն պատառիկներ Հ. Հովեյանի անձնական տեսադարանից:
Ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը, «Գևորգ Դաբաղյան և ընկերներ» դուդուկահարների անսամբլը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Նույն շարքից