Առողջապահություն 

Զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը հանդիպել են «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության  նախագահ Կարինե Թուխիկյանին, ՀԿ անդամներին և շահառուներին: Վերջիններս ներկայացրել են իրենց անհանգստությունը զիպրեքսա դեղի 2017 թվականին հասանելիության և «Նորք» հոգեբուժական կենտրոնում  առաջին փսիխոտիկ էպիզոդի բուժման ծրագրի շարունակականության վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները  հայտնել են, որ զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը: Ներկայումս իրականացվում է ծրագրի առողջապահական և սոցիալական ցուցանիշների վերլուծություն։ Ծրագրի արդյունավետության գնահատում կատարելուց հետո, որը կամփոփվի մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ, ՀՀ առողջապահության նախարարին կներկայացվեն հետագա քայլերի առաջարկներ:

Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի անդամներին առաջարկվել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել շահառուների հասարակությանը ինտեգրման մասին, ինչպես նաև մասնակից դառնալ իրականացվող աշխատանքներին:

Նույն շարքից