Առողջապահություն 

Լևոն Ալթունյանն ընդունել է «Կարլ Շտորց-էնդոսկոպ»-ի Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային մենեջերին ու ներկայացուցչին

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «Կարլ Շտորց-էնդոսկոպ» կազմակերպության Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային մենեջեր Մերաբ Մգալոբլիշվիլիին և Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Կաջոյանին։

1945թվականից բժշկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունը ներկայացված է աշխարհի շատ երկրներում։ Վերջին 18 տարում ֆիրմայի արտադրած էնդոսկոպիկ սարքավորումներով վիրահատություններ են կատարվում նաև Հայաստանում։

Տարածաշրջանային մենեջերը նախարարին ներկայացրել է, որ բարձրակարգ սարքեր արտադրող ֆիրման, կարևորելով մասնագետների պատրաստվածությունը, կրթական ծրագրեր է իրականացնում։ Ուսուցանվում են նաև բուժքույրերը։

Ֆիրման հաջողությամբ համագործակցում է նաև Հայաստանի մասնագիտական ասոցիացիաների հետ, համատեղ գիտաժողովներ կազմակերպում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նույն շարքից