Ռազմական 

Ռուսաստանի պետդուման վավերացրել է Հայաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը

Ռուսատանի Դաշնության պետդուման վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

 Փաստաթուղթը ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայում:

Համաձայնագիրը ստորագրվել է 5 տարի ժամկետով, սակայն ունի ավտոմատ ևս 5 տարի երկարաձգելու հնարավորություն:

Նույն շարքից