ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կայացել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը նախագահել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Հանձնաժողովի նիստին մասնակցել են պետական կառավարման մարմինների ներկայացուոցիչներ, մասնագետներ, ինչպես նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաuտանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված քաղաքականության, ռազմավարության ու իրականացված միջոցառումների վերաբերյալ հարցեր:
ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը զեկուցել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ ծրագրի շրջանակում և Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ռազմավարությամբ նախատեսված և իրականացված աշխատանքների մասին:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը ներկայացրել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղությամբ միջոցառումները:
ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը հաշվետվություն է հրապարակել դեղերի շրջանառության օրենսդրական դաշտի բարեփոխումների վերաբերյալ:
Սերգեյ Խաչատրյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին առաջարկել է ակտիվ համագործակցել և նիստերի ընթացքում ներկայացնել սահմանված կատարողական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություն: