Գիտություն 

3873 սփյուռքահայ ուսանող կրթություն է ստանում Հայաստանում

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քարտեզագրել և ամփոփել է 2016-2017 ուս.տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի վերաբերյալ ամփոփ  տեղեկություններ` ըստ բուհերի և երկրների: Այսպես, 2016-2017 ուս. տարում ՀՀ պետական բուհերում սովորում է 1865, ՀՀ ոչ պետական բուհերում և ՀՀ-ում արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի մասնաճյուղերում` 547, ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 434, ՀՀ մասնակցությամբ միջազգային բուհերում` 1027 սփյուռքահայ ուսանող: Ընդհանուր առմամբ` 2016-2017 ուս. տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 41 երկրի 3873 սփյուռքահայ ուսանող: Այս տարի մոտ 200-ով ավելացել է սփյուռքահայ ուսանողների, ինչպես նաև երկրների թիվը: Առավելագույն թվով սփյուռքահայ ուսանողները Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են` համապատասխանաբար` 1396 և 1400: Սիրիայից ՀՀ ուսհաստատություններում սովորում է 487, իսկ Իրանից` 143 սփյուռքահայ ուսանող: Անվճար հիմունքներով ՀՀ ուսհաստատություններում սովորում է 560 սփյուռքահայ ուսանող: 2016-2017 ուս. տարում ՀՀ ուսհաստատություններում սովորում է 2341 օտարերկրյա ուսանող:

Նույն շարքից