Ռազմական 

«ՀայՏեք» կենտրոնում կկայանա կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 13-ին, ժամը 10:30-ին «ՀայՏեք» կենտրոնում (հասցեն` Հ. Հակոբյան 3) Softline Armenia ընկերությունը կկազմակերպի կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։ Մասնակիցներին կներկայացվեն ոլորտի միջազգային առաջատարներից մեկի՝ Checkpoint Software ընկերության նորարարական լուծումները։

Մասնակցության համար մուտքն ազատ է:

Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:

Նույն շարքից