Ռազմական 

Ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունը կապ չունի սահմանային իրավիճակի հետ. փորձագետ. ria.ru

analitik.am

Ադրբեջանում ապրիլի 16-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունները կապ չունեն ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նման հայտարարությամբ հանդես է եկել ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովը:

Նշենք, որ ադրբեջանական զորավարժության մասնակցում է մինչև 30 հազար զինվորական, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, մինչև 200 հրթիռային համակարգ և այլն:

«Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունը պայմանավորված չէ ղարաբաղյան հակամարտության գոտում կոնկրետ իրավիճակով: Այն պլանային է, քանի որ անձնակազմը թարմացվում է, թարմացվել են նաև զինատեսակները և տեխնիկան»,-ասել է փորձագետը:

Նույն շարքից