Ռազմական 

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել

analitik.am

Այսօր՝ մայիսի 1-ին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարական զորավարժություններ, այն տևելու է մինչև մայիսի 5-ը: Հայտնվում է, որ զորավարժություններին մասնակցելու են հրթիռային համակարգեր, զրահատեխնիկա, ականանետեր, ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային ստորաբաժանումներ:

Զորավարժությունների նպատակն է փորձի փոխանակումը և փոխադարձ գործողությունների մշակումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 4-14-ին համատեղ զորավարժություններ են անցկացնելու Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

Նույն շարքից