«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Խաչիկ Ասրյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում  E-2

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

1977-1987թ.թ. սովորել է Գորիսի թիվ 2 միջն. դպրոցում:

1988-1991թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավոր Արևելքում, Ճապոնական ծովի հարևանությամբ` ծովային հետևակ:

1991թ.-ին Սյունիքում, իր նախաձեռնությամբ ստեղծել է ամենաերիտասարդ  «Նժդեհյան գայլախումբ» անվամբ ջոկատը, որտեղ ընդգրկվել  են 15-18 տարեկան  պատանիներ, որոնք էլ Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկա-տեխնիկա-տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է (1991-1994թթ.) Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին:

1991-1995թթ. սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ մարզելով թվով 100-120 պատանիների և երիտասարդների՝ արևելյան մարտարվեստով:

1992-1993թթ-ին նկարահանել է «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը՝ նվիրված արցախյան հերոսամարտին:

1994թ-ի աշնանը Կապանում՝ Սյունիքի օլիմպիադայում, 3 կմ վազքատարածքում դարձել է բացարձակ չեմպիոն:

1996-1997թթ-ին աշխատել է Սյունիքի մարզային ոստիկանությունում՝ որպես ուղեկցող խմբի հրամանատար:

1998թ-ին Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասընթացներին և ստացել համապատասխան վկայական:

1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի ազատամարտիկ-հրամանատար,նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը:

1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնը:

1999-2002թ.թ.  «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների, ուսանողների և երիտասարդների շրջանում իրականացրել է մշակութային, սպորտային, արվեստին վերաբերող 170-ից ավել բազմաբովանդակ միջոցառումներ:

2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am):

1999թ-ի հոկտեմբերից մինչև 2009թ-ի դեկտեմբերը Լեռնահայաստանում կազմակերպել է 2000-ից ավել բազմաբովանդակ հայրենասիրական միջոցառումներ(www.hayocartsivner.am):

2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (www.hayocartsivner.am):

2010թ-ի փետրվարից մինչև 2012թ-ի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական  կազմակերպության 300 մասնաճյուղեր-գրասենյակներ(www.hayocartsivner.am):

2010թ-ի փետրվարից մինչև 2013թ-ի հոկտեմբերը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել է 540-ից ավել հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ(www.hayocartsivner.am):

2011թ-ին Հայոց Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ազգային բանակի տարբեր զորամասերում իրականացրել է 20 խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք (www.hayocartsivner.am):

2012թ-ին Հայոց ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված ռազմահայրենասիրական 20 խոշոր միջացառումներ է իրականացրել ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում (www.hayocartsivner.am):

2005-2009 թ.թ. սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝ «Փրկարար գործ» մասնագիտությամբ,

2007 թ-ի հուլիսի 14-ից աշխատում է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար,

2008-2009 թ.թ. սովորել և ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Խորհրդի  անդամ է: Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի Պատվավոր անդամ է: Շոտոկան կարատեի ֆեդերացիայի անդամ է, ունի սև գոտի: 


Հիմնադրել է.

26.04.2003 թ. «Նժդեհյան մրցանակ» ամենամյա  մրցանակաբաշխությունը,

16.05.2003 թ. Գ. Նժդեհի անվան կարատեի մանկապատանեկան ամենամյա բաց առաջնությունը,

22.04.2004 թ.` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա  հուշամեդալը ,

09.06.2005 թ.` «Ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման կենտրոնը»,

09.06.2005 թ.` «Սյունիքի ուսանողների միությունը»,

27.01.2010 թ.` «Հայոց Արծիվ» ոսկյա հուշամեդալը:

Պարգևատրվել է.

«Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04/, Երկրապահ Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05/, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով /23.09.05/, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից /18.01.07/, «Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07/, ՀՀ Քիք–բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07/, Երևանի  օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07/, «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08/, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08/, «Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով, /20.09.08/, «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08/, «Վազգեն Սարգսյան», շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից  /20.05.09/, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009 թ./, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009/, «Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից /28.01.2010/, Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010/, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով /05.02.2011/, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով /11.02.2011 /, «Զորավար  Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011/, Ռուսաստանի դաշնության անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011/, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011/, ՀՀ ՊՆ  «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով / 24.12.2011/, ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակո» մեդալով /30.09.2013թ./, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հուշամեդալով /24.10.2013թ./, ինչպես նաև 150-ից ավել պատվոգրերով:

Պահեստազորի փոխգնդապետ է:

Մի շարք հասարակական, քաղաքական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Նույն շարքից