«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Պավել Սաֆարյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում E-3

Պավել Սաֆարյանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 20-ին` Լուսակունք գյուղում: 1976-1980 թվականներին սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում:
1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ավելի քան 20 գիտական աշխատանքների հեղինակ է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության մեդալներով: 1980 թվականին զորակոչվել է և մինչև 1982 թվականը ծառայել Խորհրդային բանակում:
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո 1982 թվականից շարունակել է աշխատել ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում և մինչև 1990 թվականն աշխատելով այդ ինստիտուտում` զբաղեցրել է տնտեսագետի, ավագ տնտեսագետի և գիտաշխատողի պաշտոններ:
1984-ից 1989 թվականը համատեղության կարգով դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական և մանկավարժական ինստիտուտներում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1980 թվականին ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, որպես տնտեսագետ: 1990-1991 թթ. աշխատել է ՀՀ նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների հանձնաժողովում որպես ֆինանսական բաժնի տնտեսական խորհրդատու, իսկ այնուհետև բաժնի պետ: 1994-1997 թթ. աշխատել է որպես ՀՀ հարկային պետական տեսչության պետ–նախարար: 1991-1994 թթ. զբաղեցրել է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնը: 
ՀՀ հարկային մարմիններում աշխատանքի տարիներին ղեկավարել է հարկային համակարգի հիմնադրման, կառուցվածքային և ֆունկցիոնալ կայացման բարեփոխումների աշխատանքները:

1997-2001 թվականներին` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում: 

2001-2008 թվականներին, զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:Պավել Սաֆարյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնն ստանձնել է 2008 թվականի մայիսի 19-ին:  Նա համակարգում է նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան ՀՀ պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքները: Պաշտոնավարման տարիների ընթացքում նախաձեռնել է պետական ֆինանսների կառավարման բնագավառի մի շարք բարեփոխումներ:

Մինչև 2013 թվականը համատեղության կարգով դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ներկայումս շարունակում է դասավանդել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 

Նույն շարքից