«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Կարինե Մինասյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում E-4

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ծնվել է 1965թ. օգոստոսի 29-ին,  Երևան քաղաքում: 

1982-1987թթ. սովորել է Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտում՝  ինժեներ-տնտեսագետի  որակավորմամբ, այնուհետև մեքենաշինական արդյունաբերության կառավարում:

1988-1992թթ. աշխատել է Երևանի «Ֆերրիտ»  գործարանի աշխատանքի և աշխատավարձի բաժնում՝ որպես  ինժեներ-տնտեսագետ:

1992-1997թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում՝  կրտսեր մասնագետ, առաջատար մասնագետ, բաժնի վարիչ

1997-1998թթ.` Հայաստանի բանկերի ասոցիացիա, տնտեսագետ, ավագ մասնագետ

1998-2002թթ.` ՀՀ կենտրոնական բանկ, մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնի բանկային համակարգի զարգացման հետազոտությունների բաժնի պետ


2002թ.` ՀՀ կենտրոնական բանկ, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչության պետ

2002-2009թթ.` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

2004-2007թթ` «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի խորհրդի անդամ

2005թ-ից` ՀՀ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի խորհրդի անդամ

2009-2010թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

2010թ. մայիսի 25-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

  

Պատվոգրեր

Շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների սերտիֆիկատներ

ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:


Նույն շարքից