«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Սիմոն Պապյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում E-5

ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը ծնվել է 1953թ. օգոստոսի 3-ին,  Երևան քաղաքում: 1971-1976թթ.  սովորել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում: 1977-1982թթ. սովորել է Ռոստովի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1982-1985թթ. սովորել է Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների համալսարանում,
1985թ.-ից  Տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային գործունեությունը

1976-1979թթ Հյուսիս-Կովկասյան երկրաբանական վարչության Կաբարդինա- Բալկային երկրաբանական արշավախմբի հիդրոերկրաբան
1979-1982թթ. Ոչ մետաղային օգտակար հանածոների երկրաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի փորձա-մեթոդական արշավախմբի երկրաբան, 1981-ից ավագ ինժեներ-տնտեսագետ
1983-1992թթ. Հանքային հումքի էկոնոմիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Կովկասյան բաժնի ավագ ինժեներ, իսկ 1986թ.`ավագ գիտաշխատող

1992-1993թթ. ՀՀ ընդերքի պետական "Գեոէկոնոմիկա" ԳԻ-ի պետի տեղակալ

1993-1995թթ.ՀՀ ընդերքի պետվարչության պետի առաջին տեղակալ
1995-2000թթ. Բնապահպանության և ընդերքի նախարարի առաջին տեղակալ
2000-թթ.-2002թթ. ՀՀ Կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի առաջին տեղակալ
2002թ. ից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Պարգևատրումները
ՀՀ բնապահպանության նախարարի 29.12.2008թ.- N 475-Ա հրամանով ՀՀ բնապահպանության նախարարության "Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար" գերատեսչական ոսկե մեդալ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2006թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
2006թ. ին  պաարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:


Նույն շարքից