«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Գրիշա Բաղիյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում E-6

 

Գրիշա Բաղիյանը ծնվել է 1953թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղում:
1976թ. ավարտել է Երևանի անասնաբուծական, անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժության, 1989-ին` Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետները:
1976-1991թթ. աշխատել է Հադրութի շրջանային անասնաբուժական կայանում, եղել է շրջանային գլխավոր էպիզոոլոտոլոգ, գլխավոր անասնաբույժ, շրջանային գյուղատնտեսական վարչության պետ, խորհրդային տնտեսության տնօրեն, շրջանային ագրոմիության նախագահ: 1989թ. ընտրվել է Արցախի ազգային խորհրդի նախագահության անդամ:
 1990թ. ԼՂՀ-ի թիվ 259 ընտրական տեղամասից ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր:
 1991-1995թթ. աշխատել է որպես Գերագույն Խորհրդի Արցախի հատուկ և ագրարային մշտական հանձնաժողովների անդամ: 1995 թվականից աշխատել է Հայկոոպ վարչությունում` որպես բաժնի, այնուհետ` վարչության պետ:
2004-2005թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության, անասնաբուժության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման գործակալության պետն էր:
2005 թվականի հունիսից աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ:
2007-2011թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ:
2011 թվականի ապրիլի 22-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն է:

Նույն շարքից