«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Շավարշ Քոչարյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում E-7

 ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ծնվել է 1948թ., ապրիլի 3-ին ք. Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ:

1975թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ:

1977թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ:

Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների եւ 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի:

Աշխատանքային գործունեությունը

1971 - 1972թթ. աշխատել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում` որպես ավագ լաբորանտ:

1976 - 1981թթ. աշխատել էՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Երեւան) եւ ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում (Աբովյան)` որպես կրտսեր գիտաշխատող:

1981 - 1990թթ. աշխատել է Երեւանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ:

1990, 1995, 1999 եւ 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

1990 - 1995թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ:

1992 - 1995թթ. եւ 1999 - 2003թթ. հանդիսացել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

1995 - 1999թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար:

1999 - 2003թթ. զբաղեցրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը:


1999 - 2003թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

2003-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի եւ Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ:

2003 - 2005թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

Հասարակական-քաղաքական գործունեությունը

1988 - 1990թթ. հանդիսացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից:

1991 - 2001թթ.` ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992 - 1993թթ.` ԱԺՄ վարչության նախագահ:

1999-ից «Ժողովրդավարություն. իրավական եւ քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է:

2000 - 2003թթ. հանդիսացել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2001-ից` Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) հիմնադիր անդամ, ԱԺԿ վարչության նախագահ:

2000-ից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է:

2005-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, դասավանդում է նույն դպրոցում:

2007թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն:

2009թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Շքանշաններ

1986թ. ԽՍՀՄ Պատվո նշան շքանշանով:

2011թ ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան

2011թ ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ:



Նույն շարքից