Ներկայացված է տարվա լավագույն մարզպետ կատեգորիայում C2
ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծնվել է 1965թ.-ի հոկտեմբերի 6-ին Արարատի մարզի Ավշար գյուղում
1983-1988 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի Ս.Կիրովի անվան թեթև արդյունաբերության ինստիտուտում:
Աշխատանքային գործունեություն
1985-1987 թթ. ծառայել է Խորհրդային բանակում
1987-1988 թթ. Արարատի «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկա` որակի գծով ինժեներ, ապրանքագետ, բրիգադիր, ինժեներ
1988-1989 թթ. ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմ` Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար
1994-1996 թթ. Ավշարի արտադրական կոմբինատ` կշռավար, պահեստապետ
1997-2003 թթ. «Արաքս-1» ՍՊԸ` փոխտնօրեն, «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ` գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն
2003-2007 թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
2007-2008 թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2008-2009 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարար
2013 թ. հոկտեմբերի 10-ից` ՀՀ Արարատի մարզպետ
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա։