«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Աշոտ Ղահրամանյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն մարզպետ կատեգորիայում C3

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծնվել է 1949թ.-ի հունվարի 2-ին Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղում: 

1967-1972 թ.  սովորել է Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետ, մասնագիտացումը` իրավաբան:

Աշխատանքային գործունեություն

1975-1976 թթ.  Էջմիածնի ներքին գործերի բաժին` ԲԽՍՍ բաժանմունքի տեսուչ

1976-1980 թթ.  ԽՍՍՀ ներքին գործերի մինիստրություն` ԲԽՍՍ վարչության տեսուչ, ավագ տեսուչ

1980-1986 թթ.  Երևանի ներքին գործերի վարչության ԲԽՍՍ բաժին` բաժանմունքի պետ

1986-1987 թթ.  Երևանի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժին`   բաժանմունքի պետ

1987-1992 թթ.   Երևանի 26 կոմիսարների անվան շրջանի ներքին գործերի բաժին` պետի տեղակալ, Արաբկիրի ներքին գործերի բաժնի պետ

1992-1993 թթ.  ՀՀ ներքին գործերի նախարարության կադրերի վարչություն` սոցիալ-
իրավական բաժնի պետ

1993-1994 թթ.  Գորիսի ՆԳ բաժնի պետ

1994-1995 թթ.  Մասիսի ՆԳ բաժնի պետ

1995-1996 թթ.  Էջմիածնի ՆԳ բաժնի պետ

1996-1996 թթ.  Գյումրիի ՆԳ բաժնի պետ

1996-1999 թթ.  Լոռու մարզային ՆԳ վարչության պետ

1999-2002 թթ.  Երևանի ՆԳ քաղաքային վարչության պետ

2002-2006 թթ.  ՀՀ ոստիկանություն` Սյունիքի մարզային վարչության պետ

2006 թ.-ից` Արմավիրի մարզպետ։

 Այլ տվյալներ

Ծառայել է խորհրդային բանակում։ ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր է։ Պարգևատրվել է «Հասարակական կարգի պահպանման», ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի կապակցությամբ,
 «Մարշալ Բաղրամյան», ՀՀ նախագահի «Մարտական ծառայության», ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ», «Ֆրիտյոֆ Նանսեն», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, ՀՀ երկրապահ կամավորական միության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ոսկե հուշամեդալներով։ Բնական և հասարակական գիտությունների Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս է, Եվրոպայում բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, արժանացել է Ոստիկանության հասարակական անվտանգության միջազգային ասոցացիայի միաջազգային կարգի շքանշանի և պատվոգրի։

Կուսակցական պատկանելություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Նույն շարքից