«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Տիգրան Ուրիխանյան

analitik.am

Ներկայացված է Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում F-2

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ծնվել է 1979թ. օգոստոսի 27-ին Երեւանում: 

1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ  2004-2007թթ. շարունակել Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 

2001-2004թթ.  եղել է «Սարեկ» ՍՊԸ գլխավոր տնօրեն: 2008թ.` «Տրանսկոնսերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2009-2011թթ.` Հայռուսգազարտի «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ գլխավոր տնօրենի խորհրդական: 

2000թ. հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, 2007-2009թթ. եղել է կուսակցության վարչության նախագահ: 2011թ. ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ է:  2012թ. հունիսի 8-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է: 

2002թ. հիմնադրել է «Երեւանի Օժանդակ Օրինապահ Ջոկատներ» հկ-ն, 2004թ.` «Կայունություն» հասարակական միավորումը: 

2011թ. եղել է Հայ-Ռուսական Հասարակական Կազմակերպությունների Միության (ՀՌՀԿՄ) նախաձեռնող խմբի ղեկավար: ՀՌՀԿՄ վարչության անդամ է, ՀՌՀԿՄ համակարգող: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 


Նույն շարքից