«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Ռաֆիկ Գրիգորյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն մարզպետ կատեգորիայում C4

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ծնվել է 1958թ. մայիսի 17-ին Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում (այժմ` Գեղարքունիքի մարզ):

1989թ. ավարտել է Կիևի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը: Մասնագիտացումը` տնտեսագետ:

1976-1977թթ. աշխատել է Ձորագյուղի կոլտնտեսությունում` որպես բանվոր: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1996թթ. աշխատել է Ուկրաինայում:

1996-1999թթ. եղել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքի ղեկավար, 1999-2003թթ.` Գեղարքունիքի փոխմարզպետ, 2003 թվականից` ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի

նախագահ, 2007 թվականից` Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-22.08.2008թ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.08.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» (2006թ.) և «Գարեգին Նժդեհ» (2010թ.) մեդալներով: 2009թ. Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ արժանացել է Մարտունի քաղաքի «Պատվավոր քաղաքացու» կոչմանը:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:


Նույն շարքից