«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Նաիրա Կարապետյան

analitik.am

Ներկայացված է Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում F-5

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ծնվել է 1977թ. հոկտեմբերի 25-ին Գյումրիում: 

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը:

2002թ.-ին ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 

2004-2005թթ. սովորել է  Մոսկվայի «Իմիջլենդ PR» կազմակերպությունում: PR հմտությունների մասնագետ:  Մասնակցել է «Քաղաքական հմտությունների զարգացում» ծրագրի դասընթացներին (2009թ., «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն, Դյուսելդորֆ եւ 2011թ., Լոնդոն): 
2004թ. Հարավկովկասյան երիտասարդական ուսուցողական (թրեյներական) ցանցի (SCYTP) քաղաքական կարողությունների զարգացման դասընթացների ուսուցանող է (թրեյներ):

2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից` ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում` միջազգային ծրագրերի զարգացման եւ PR պատասխանատու:

2010-2012թթ.` ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության PR պատասխանատու: 

1995-1997թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երջանիկ մանուկ» ծրագրի համակարգող խմբի անդամ եւ ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար: 

2003-2005թթ.` ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2010թ. «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է: 

2008թ. ՄԻԱԿ կուսակցության անդամ է: 2009թ. կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ: 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 

Հեղինակ է գիտական մի շարք աշխատությունների: 

Նույն շարքից