«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Վահան Բաբայան

analitik.am

Ներկայացված է Տարվա   նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում F-6

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը ծնվել է 1980թ. նոյեմբերի 26-ին Երեւանում: 

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2003թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պատմաաշխարհագրական ֆակուլտետը: 

1999-2001թթ. եղել է ՀՊՄՀ պատմաաշխարհագրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ապա` ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ:  2010թ. հիմնադրել եւ ղեկավարել է «Երիտասարդական կառավարություն» եւ «Երիտասարդական քաղաքապետարան» նախագծերը:  2011թ. ղեկավարել է ԱՊՀ երկրների երիտասարդական միջազգային կրթական հավաքը` «Ծաղկաձոր 2011»: 

2006-2007թթ. եղել է Հայաստանի երիտասարդական կուսակցության փոխնախագահ, 2007-2011թթ.` նախագահ: 2011թ. ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ (ԲՀԿ-ին ՀԵԿ-ի միավորվելուց հետո): 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 


Նույն շարքից