«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Էդմոն Մարուքյան

analitik.am

Ներկայացված է Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում F-7

Էդմոն Հրաչիկի Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին Վանաձոր քաղաքում:

Ավարտել է թիվ 6 միջնակարգ դպրոցը: Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Բարձր առաջադիմությամբ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, այնուհետև մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում է ստացել Վարշավայում` ավարտելով Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը: Կրթությունը շարունակել է ՀՀ Կառավարման Պետական Ակադեմիայի մագիստրատուրայում և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան` պաշտպանելով «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային մեխանիզմներ» թեմայով ատենախոսություն: Հետագայում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան է ստացել նաև Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցում:

Էդմոն Մարուքյանը մի շարք մասնագիտական վերապատրաստումներ է անցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Լեհաստանում, Հունգարիայում, Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:

2001 թվականից ակտիվորեն ներգրավված է իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակակական կազմակերությունների հիմնադիր անդամ:

Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի, մասնավորապես` 2002 թվականից հանդիսանում է «Մարդու իրավունքների երիտասարդական շարժման միջազգային ցանցի» անդամ, իսկ 2003 թվականից ընտրվել է նույն ցանցի համակարգող խորհրդի անդամ:

2002-2004 թվականներին աշխատել է «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպությունում որպես իրավաբանական բաժնի ղեկավար:

2005 թվականից հանդիսանում է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, իսկ 2006 թվականին ընտրվել է որպես խմբի նախագահ և համակարգել խմբի գործունեությունը:


2005 թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:

2006 թվականից հանդիսանում է «Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ցանց» միջազգային կազմակերպության հիմնադիր անդամ:

2008 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: Ազգային և միջազգային ատյաններում նախաձեռնել և հաջողությամբ վարել է բազմաթիվ ռազմավարական դատավարություններ` միտված Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավակիրառ պրակտիկայի զարգացմանը:

2007 թվականից մինչև 2012-ի մայիս աշխատել է «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակում որպես գործընկեր, փաստաբան:

2007-2008 թվականներին աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում որպես իրավագիտության դասախոս:

2009 թվականին աշխատել է Լոռու մարզի «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնում» (ՇՊԱԿ) որպես ավագ իրավաբան:

2010 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի տարբեր համայնքներում կազմակերպել և անց է կացրել մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաներով ավելի քան հարյուր դասընթացներ և սեմինարներ: Հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների, վերլուծական ձեռնարկների հեղինակ:


Նույն շարքից