«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Սամվել Ֆարմանյան

analitik.am

Ներկայացված է տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում F-8


ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ծնվել է 1978թ. փետրվարի 17-ին Սպանդարյան գյուղում (Շիրակի մարզ): 

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2001թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ.` Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա): Արվեստների մագիստրոս: Պատմագետ: 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու: 2011թ-ից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 


2003-2005թթ. «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղում աշխատել է «Քաղաքացիական հասարակություն» եւ «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող: 2005-2006թթ. եղել է արտաքին քաղաքականության եւ արտաքին կապերի հարցերով ԱԺ նախագահի խորհրդական: 2008թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, մայիսին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար: 2010-2012թթ. աշխատել է ՀՀ հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն:

1998-2001թթ. ղեկավարել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը եւ ուսանողական խորհուրդը: 2006թ. հիմնադրել է «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ-ն: 

2012թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է: 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից:

Հեղինակ է «Ճապոնական հրաշքն ու ճապոնացիները» մենագրության, գիտական եւ հրապարակախոսական հոդվածների: 

Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհակալագրով:

Նույն շարքից