«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Կավալենկո Շահգալդյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն մարզպետ կատեգորիայում C6

ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ծնվել է 1946 թ.-ի նոյեմբերի 14-ին Կոտայքի մարզ Ալափարս գյուղում

Կրթություն

1953-1963 թթ.   Ալափարսի միջնակարգ դպրոց

1963-1969 թթ.   Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մետաղահատ հաստոցներ և  գործիքներ» ֆակուլտետ, մասնագիտացումը` ինժեներ-մեխանիկ

1993-1996 թթ.   Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ֆակուլտետ, մասնագիտացումը` միջազգային տնտեսագետ։

 Աշխատանքային գործունեությունը 

1963-1973 թթ.   ՍՍՀՄ հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության Չարենցավանի (Լուսավանի) հաստոցաշինական գործարան` կոնստրուկտոր, վարպետ, արտադրամասի պետ

1973-1974 թթ.   Ալափարսի սովխոզ` ինժեներ

1974-1984 թթ.   ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության մինիստրության Չարենցավանի ավտոբեռնիչների գործարան` վարպետ, գործիքային, դարբնոցային և հավաքման արտադրամասի պետ

1984-1992 թթ.   ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության մինիստրության «Հայավտո» արտադրական միավորման Չարենցավանի ավտոբեռնիչների գործարան` արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ արտադրության գծով, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

1992-1996 թթ.   ՀՀ արդյունաբերության նախարարության Չարենցավանի ավտոբեռնիչների գործարան` գործադիր տնօրեն

1996-1999 թթ.   «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերություն` նախագահ, գործադիր տնօրեն

1999-2001 թթ.   Չարենցավանի քաղաքապետ

2001 թ.-ից` ՀՀ Կոտայքի մարզպետ

Այլ տվյալներ

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի», ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան», ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալով։

Կուսակցական պատկանելությունը 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


Նույն շարքից