«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Վահե Հակոբյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն մարզպետ կատեգորիայում C8

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ծնվել է 1977թ. մայիսի 18-ին քաղաք Քաջարանում: 

1994-1999թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել է տնտեսագետի որակավորում: 

1999թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 

1999 թվականին հանդիսացել է «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ: 

2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ: 

2003թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

2003-2004թթ. աշխատել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն: 

2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել: 

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: 

2013 թ. հուլիսի 10-ի ՀՀ կառավարության թիվ 697-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ: 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Նույն շարքից