«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Արմեն Ղուլարյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն մարզպետ կատեգորիայում C10

ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 25-ին Իջևան քաղաքում:

1971թ. ավարտել է Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1976թ. ավարտելով այն, ստացել է ճարտարապետի մասնագիտություն և աշխատանքի անցել Իջևանի շրջանային խորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում, որպես խմբի ղեկավար:

1980-1988թթ. աշխատել է Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ:
1988-1990թթ. ՀԿԿ Իջևանի շրջկոմում, որպես շինարարության, արդյունաբերության բաժնի վարիչ:

1990-1996թթ. եղել է Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ:

1996թ. ընտրվել է Իջևանի քաղաքապետ:

1999թ. փետրվարի 26-ին ՀՀ Կառավարության թիվ 103 որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ, որտեղ պաշտոնավարում է մինչ հիմա:

ՀՀԿ Տավուշի մարզային խորհրդի նախագահն է:

Պահեստազորի սպա է, ունի գնդապետի կոչում:

1999թ.-ից ճարտարապետների միության անդամ է:

Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 որդի:

Նույն շարքից