«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Տարոն Մարգարյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում J1

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում:


1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:


2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:


2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:


2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:


2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:


2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:


2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:


2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:


2011թ.նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:


2005 թվականից <<Խութ>> բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:


1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:


1998-2011 թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:


2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում` վերընտրվել:


2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:


2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ:


2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում վերընտրվել է Երևանի ավագանու անդամ, հունիսի 8-ին վերընտրվել է Երևանի քաղաքապետ և հունիսի 11-ին հանդիսավոր երդմամբ ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները:

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում  պարգևատրվել է.


ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,


ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով,


ՀՀ պաշտպանության նախարարության կողմից`<<Գարեգին Նժդեհ>> և <<Անդրանիկ Օզանյան>> մեդալներով,


Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,


Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,


Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և <<Լեռնահայաստանի Արծիվ>> ոսկե հուշամեդալով,


Երկրապահ կամավորականների միության կողմից` <<Սպարապետ Վազգեն  Սարգսյան>> շքանշանով:


<<Հայաստանի համայնքների միության>> կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:



ՀՀ ոստիկանության պետի կողմից` <<Համագործակցության համար>> մեդալով:


Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալով:


Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:


Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի:

Նույն շարքից