«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Աշոտ Հայրապետյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում J5


ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 10-ին, Կապան քաղաքում: 1978-1988թթ. սովորել եւ ավարտել է Կապանի թիվ

միջնակարգ ռուսական դպրոցը: 1988թ.-ին ընդունվել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը և ավարտել այն 1993թ.-ին` ստանալով

մեքենաշինության տեխնոլոգի որակավորում: 1990-1993թթ. սովորել է բուհին կից ռազմական ամբիոնում, ստացել հրետանավորի մասնագիտացում և լեյտենանտի կոչում: 



1993-1995թթ. մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանությանը և Արցախի համար

մղվող մարտերին: 1997-1998թթ. աշխատել է "Սյունիքի մարզային էլեկտրացանցեր" ՊՓԲԸ իրացման բաժնի ավագ մասնագետ: 1998-2001թթ. աշխատել է "Հայփոստ" ՊՓԲԸ "Սյունիքի

փոստատուն դուստր" ՓԲԸ փոխտնօրեն: 2001-2002թթ. ղեկավարել է "Հայփոստ" ՊՓԲԸ "Սյունիքի մարզային ներկայացուցչությունը":



2002թ.-ից մինչ 2012 թվականի նոյեմբերի 9-ն աշխատել է "Հայփոստ" ՓԲԸ "Կապանի փոստային" մասնաճյուղի տնօրեն: 2012 թվականի

սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապան քաղաքային համայնքի

ղեկավար:


2012 թվականի նոյեմբերի 13-ից ստանձնել է Կապան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնը:







2006թ. փետրվարից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության "Գարեգին Նժդեհ", "ՀՀ Զինված ուժեր 20 տարի"



մեդալներով, "97-րդ մոտոհրաձգային բրիգադ"-ի 15-ամյակի կրծքանշանով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության "Նշանակալի ավանդի համար" հուշամեդալով: Ամուսնացած է,



ունի 3 երեխա` 2 դուստր և 1 ուստր:

Նույն շարքից