«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Կարեն Գրիգորյան

analitik.am

Ներկայացված է տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում J8


Կարեն Մանվելի Գրիգորյանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 19-ին Էջմիածին քաղաքում: 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտական և իրավաբանական ֆակուլտետները:



1992-1994թթ.՝ վաղ պատանեկության տարիներին, լեգենդար 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Արցախի ազատագրմանը:






Արժանացել է՝ 

ՀՀ նախագահի «Մարտական ծառայության» մեդալի,


ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայության» մեդալի,


ՀՀ պատշպանության նախարարի «Գարեգին Նժդեհ» մեդալի,


ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» մեդալի, կառավարման, գերատեսչական և ԵԿՄ այլ պարգևների:

2000-2002թթ. ծառայել է ազգային բանակում:


2002-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարության վարչական մարմինների վարչությունում որպես 1-ին կարգի մասնագետ:



2005թ. նոյեմբերից աշխատել է որպես Էջմիածնի քաղաքապետի 1-ին տեղակալ:

2008թ. հոկտեմբերի 19-ին ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ: 

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նույն շարքից