«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Արամ Մանուկյան

analitik.am

Ներկայացված է Տարվա ավագ սերնդի քաղաքական գործիչ կատեգորիայում G-9

Ծնվել է 1957թ. մարտի 9-ին Վանաձորում: 

1978թ. ավարտել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ: 

1978-1983թթ. Գուգարքի շրջանի Եղեգնուտի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ: 1983-1990թթ.` Վանաձորի «Ավտոմատիկա» ԳԱՄ ճարտարագետ: 1997-1999թթ. եղել է ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարի առաջին տեղակալ, ապա` տեղակալ: 1999-2003թթ` Երեւանի Կենտրոն համայնքի կրթության եւ մշակույթի բաժնի պետ: 


1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 103 ընտրատարածք): ԳԽ կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: ՀՀՇ խմբակցություն: 

1995-1999թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 64 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետություն» խմբակցություն: ՀՀՇ վարչության փոխնախագահ: 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:  ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ: 


Նույն շարքից