«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Վահան Հովհաննիսյան

analitik.am

Ներկայացված է Տարվա ավագ սերնդի քաղաքական գործիչ կատեգորիայում G-10


Ծնվել է 1956 թ. օգոստոսի 16-ին, Երեւանում: 

1978 թ. ավարտել է  Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան:Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու: 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

1980-1989 թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989 թ. ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝ գիտաշխատող:

1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 

1990-1992 թթ.` ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, 1992-1995 թթ.` ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1995-1998 թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով): 

1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ: 

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ: 

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: 

2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:

ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Բյուրոյի անդամ: 
2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով:

2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ փոխնախագահ: 


Նույն շարքից