Ներկայացված է Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավար կատեգորիայում D-3
Ծնվել է 1973թ. ապրիլի 26-ին Երևանում:
1980թ. ընդունվել է Երևանի թիվ 96 միջնակարգ դպրոցը, 1990թ.-ին ավարտել թիվ 104 միջնակարգ դպրոցը:
1991-1995թթ. սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական բաժնում և ստացել բժիշկ-ստոմատոլոգի որակավորում:
1988թ. օգոստոսի 11-ից մինչև 1996թ. հունվարի 3-ը աշխատել է «Շտապ Օգնություն» Գ. Բ. Կ.-ում՝ որպես սանիտար:
1995թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1996թ. օգոստոսի 15-ը աշխատել է թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-ինտերն:
1998թ. մայիսի 14-ից մինչև 2004թ. հունվարի 5-ը աշխատել է «Շտապ Օգնություն» Գ. Բ. Կ.-ում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ:
2003թ. օգոստոսի 13-ից աշխատել է «Մամմոն» ՍՊԸ-ում որպես տնօրեն:
2008թ. օգոստոսի 8-ից մինչև 2009թ. հուլիսի 22-ը աշխատել է Նոր Նորքի թաղապետարանում որպես համայնքի ղեկավարի տեղակալ:
2009թ. օգոստոսի 24-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ:
2012թ.-ին նշանակվել է Նոր-Նորք վաևչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի 2 դուստր: