«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հրանուշ Հակոբյան

analitik.am

Ներկայացված է Տարվա ավագ սերնդի քաղաքական գործիչ կատեգորիայում G-2


Ծնվել է 1954թ.-ի ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:

Կրթություն
1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Գավառի թիվ 1 դպրոցը
1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը
1989 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան
1994 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է:

Աշխատանքային գործունեություն
1975-1983 թթ. - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
1978-1983 թթ. - ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար
1983-1985 թթ. - ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
1985-1990 թթ.  - ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել է ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
1986-1990 թթ.  - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
1990-1995 թթ. - ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
1995-1996 թթ. - նույն հանձնաժողովի նախագահ
1995-1997 թթ. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
1996-1998 թթ. - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
1996-2008 թթ. - Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
1999-2003 թթ. - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
2003-2008 թթ.  - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2008 թ. հունիսից - ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
2008 թ. հոկտեմբերից` ՀՀ սփյուռքի նախարար,
2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում:
 Այլ տվյալներ

Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների: «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդների անդամ, ԳՊՀ-ի խորհրդի նախագահ: Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը: Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում:
Ճանաչվել է տարվա լավագույն կին, տարվա լավագույն պատգամավոր, լավագույն քաղաքական գործիչ:
2008 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ֆրանսիայի Նախագահի կողմից` «Արժանիքի համար» շքանշանով, իսկ 2011 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ունի նաև կառավարական գերատեսչական այլ պարգևներ:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:


Նույն շարքից