«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Արտյոմ Երկանյան

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն լրագրող կատեգորիայում I-10

 

Հաղորդավար, մեկնաբան, լրագրող Արտյում Երկանյանը ծնվել է 1971 թ. մարտի 15-ին Երևանում։ 1993 թվականին սովորել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ 1988-1998թթ թղթակցել և խմբագրել է բազմաթիվ թերթեր և ամսագրեր` «Կոմսոմոլ», «Գործարար աշխարհ», «Հայկական բորսայի տեղեկագիր», «Ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն», «Բրավո», «Բորսային լուրեր», «Նոր սերունդ»։ 1990 թվականից` Հայստանի Ժուռնալիստների միության, 1995թ-ից Երևանի մամուլի ակումբի անդամ է։ 1998 թ. եղել է «Միր» հեռուստաընկերության լրատվական մեկնաբան։ 1998-1999թթ աշխատել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Ժամանակ», «Լուրեր», «Առավոտ» հաղորդումների թղթակից, 2000-2001թթ` «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի «Ճակատային գծում» հաղորդման պրոդյուսեր և հաղորդավար։ 2000-2003 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում ռուսերեն լեզվով վարել է «Հայլուր» լրատվական հաղորդումը։ Հեղինակել է մի քանի դոկումենտալ ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնց համար արժանացել է մրցանակների։ 2002 թվականից թղթակցում է «Կոմերսանտ» թերթին։ 2003թ-ից հանդիսանում է «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիրը։

 

Նույն շարքից