«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Տաթևիկ Բաղդասարյան

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն լրագրող կատեգորիայում I-7


 

Հայ լրագրող և հեռուստահաղորդավարուհի Տաթևիկ Բաղդասարյանը ծնվել է 1974 թ. հուլիսի 12-ին Երևանում։ 1991 թ. ընդունվել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետ։ Բուհում սովորելուն զուգահեռ` 1995 թվականից աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Դպրոց» պաշտոնաաթերթում, նախ` որպես գործավար, հետո` լրագրող։ Զուգընթաց աշխատել է նաև նախարարության լրատվական ծառայությունում։ 1997 թ. հեռուստատեսությամբ հեռարձակվել է առաջին ռեպորտաժը։ Աշխատել է Հանրային հեռուստատեսության նախ` «Լրաբեր», ապա` «Հայլուր» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան։ Վարել է նաև «Դեմքեր», «Եվրոպոլիս» և «Բարև, մենք ենք» հաղորդումները։ Ղեկավարել է «Արարատ»հեռուստաալիքի «Մշակ» լրատվական ծրագիրը։ 2006 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչմանը։ 2012թ-ից «Արմնյուզ» հեռուստաալիքի լուրերի պրոդյուսերն է և վարում է «Մանրամասներ» հաղորդումը։


Նույն շարքից