«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Սերգեյ Սարգսյան

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն լրագրող կատեգորիայում I-8

Հաղորդավար, սցենարիստ, հումորիստ Սերգեյ Սարգսյանը ծնվել է 1982թ. ապրիլի 7-ին, Թբիլիսիում:

1990թ. տեղափոխվել է Երևան:

1993-95թթ բնակվել է Ռուսաստանում: 1995թ-ից վերադարձել է Երևան և 1998թ. ավարտել է Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցը:

1998-2003թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և ֆրանսերեն լեզուների բաժնում:

2006թ. ավարտել է նաև ասպիրանտուրան և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:

2006-11թթ դասավանդել է վերոհիշյալ համալսարանում:

2003-04թթ աշխատել է ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում` որպես թարգմանիչ, 2004-07թթ` ազգային ժողովրդավարության ինստիտուտում` որպես քաղաքական մշակույթի ծրագրի համակարգող, 2007-11թթ` հակակոռուպցիոն ծրագրում` որպես հակակոռուպցիոն կենտրոնների համկարգող:

2011-12թթ` «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար:

2012թ-ից աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ վարում է «Արմքոմեդի» հաղորդումը:

Նույն շարքից