«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Նարեկ Մարգարյան

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն լրագրող կատեգորիայում I-8.1

Հաղորդավար, սցենարիստ, հումորիստ Նարեկ Մարգարյանը ծնվել է 1983թ. սեպտեմբերի 14-ին, Երևանում:

Ավարտել է Մոսկվայի թիվ 1201 անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցը:

2006թ. ավարտել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` ստանալով անգլերեն լեզու և երկրագիտություն մասնագիտությունը, 2009թ.` նույն համալսարանի ասպիրանտուրան` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:

2006-10թթ աշխատել է ընտրական համակարգերի միջազգային հաստատությունում` որպես ընտրական ծրագրերի համակարգող:

2008-10թթ անգլերեն բանավոր խոսք, ամերիկյան մշակույթ և բառագիտություն առարկաներ է դասավանդել ԵՊԼՀ-ում:

2010-12թթ աշխատել է «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար:

2012թ-ից աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ վարում է «Արմքոմեդի» հաղորդումը:

Նույն շարքից