«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հայկ Մարության

analitik.am

Ներկայացված է Տարվա լավագույն հասարակական գործիչ կատեգորիայում K-10

 Դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ  Հայկ Մարությանը ծնվել է 1976թ. դեկտեմբերի 18-ին  Երևանում: Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 - 1997-ին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։ 1995 - 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1996 - 2002-ին աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան` «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։ 2002-ին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը` «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»: Նաև մասնակցել է բոլոր նախագծերում` որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2012-ից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ Առավել հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» և մի շարք այլ հանրաճանաչ հումորային մանրապատումներից և ֆիլմերից։ 

Նույն շարքից